«Ալ-Կաիդայի» ձերբակալված անդամը հատուկ նավում է պահվում. The New York Times
Լիբիայում ձերբակալված սուդանցի գրոհային Աբու Անաս Լիբիին պահում են ԱՄՆ ռազմածովային ուժերի USS San Antonio նավում՝ հատուկ ուղարկված այդ հանցագործի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ Լիբին վերջին երկու տասնամյակի ընթացքում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման իրականացրած բազմաթիվ գործողությունների «ուղեղային կենտրոնն» է: Նա համարվում է համակարգչային աշխատանքի մասնագետ:
Լիբին նաև «Ալ-Կաիդայի» փոքր թիմի մասն էր, որը 1990-ականների սկզբին մեկնել էր Նայրոբի և հետևել ամերիկյան դեսպանատանը, ասվում է մեղադրական եզրակացության մեջ:
Բացի այդ, հենց նրան է վերագրվում ահաբեկչության մասին մանրամասն տրակտատը, որը հայտնաբերվել է Մանչեսթերում իր տանը: Այդտեղ նկարագրվում է, թե ինչպես իրականացնել ահաբեկչական առաքելություններ, տեղեկություններ են պարունակվում գաղտնի բնակարանների, սպանությունների և հարցաքննության մեթոդների մասին:










