Բաղդադում ահաբեկչությունների հետևանքով 73 մարդ է զոհվել
Բաղդադում երկուշաբթի օրը հնչած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 73 մարդ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:
Ըստ թղթակցի տվյալների, իրաքյան մայրաքաղաքում տեղի է ունեցել 9 ահաբեկչություն: Մոտ 109 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 5 պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի շիական շրջաններում, և ևս մեկը հնչել էր սունիական Դոուրա շրջանում:










