Բակո Սահակյանն ընդունել է Հանս Շմիդտին.արծարծվել են Գերմանիա-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանն արծարծվել են Գերմանիա-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր:










