ԱՄՆ-ում բայքերների հանդիպմանը փոխհրաձգության ժամանակ մահացել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը

10:48 • 07.10.13

Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում (ԱՄՆ) փոխհրաձգության ժամանակ մեկ մարդ մահացել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել Soul Brothers ակումբում բայքերների հանդիպման ժամանակ: Միջոցառմանը եկել էր մոտ 500 բայքեր՝ ողջ Կալիֆոռնիայից:

 

Կրակոցներից հետո ակումբ է ժամանել ոստիկանությունը: Մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է: