Քիմիական զենքի փորձագետների առաջին խումբը Դամասկոսից վերադարձել է Հաագա

18:28 • 07.10.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետների առաջին խումբը, որը հոկտեմբերի 1-ից գտնվում էր Սիրիայում, այսօր վերադարձել է Հաագա, հայտնում է Взгляд-ը։

 

Այս խմբի նպատակն է համագործակցել սիրիական իշխանությունների հետ։ Վերջիններիս հետ հանդիպումների ժամանակ փորձագետները քննարկել են սիրիական քիմիական զինապահեստի հետ կապված մի շարք հարցեր։ Ըստ փորձագետների՝ քննարկումներն անցել են կառուցողական մթնոլորտում, և իշխանությունները համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի ունեցած քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչ եկող տարվա կեսը։