Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. վարորդը դիմել է փախուստի
shamshyan.com կայքը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Մոլդովական փողոց ընթանալիս խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ըստ կայքի տեղեկությունների՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների նշել են, որ վրաերթը կատարվել է Jeep մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ու այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը և տրանսպորտային միջոցը: Վրաերթի վայրում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում:










