ԱՄՆ-ի պետքարտուղարը գովել է Սիրիայի նախագահին՝ քիմզենքի ոչնչացման համար

08:07 • 07.10.13

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին պատիվ է բերում այն, որ այդքան շուտ սկսել է իր երկրի քիմիական զինանոցի ոչնչացումը, հայտնում է The Guardian-ը: Նա ասել է, որ դա լավ սկիզբ է, իսկ իրենք ողջունում են լավ սկիզբը:

 

Քերին նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին նույն գործընթացին աջակցության համար:
 

Ամերիկացի պաշտոնյան այս մասին լրագրողներին ասել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ, Ինդոնեզիայում կայացած բանակցություններից հետո (ինդոնեզական Բալի կղզում ընթանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը):

 

Կիրակի օրը Սիրիայում սկսվել է քիմզենքի ոչնչացման գործընթացը` ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի ընդունումից մեկ շաբաթ անց: