Կիպրոսի ոստիկանությունը օդանավակայանում երեք ռուսների է ձերբակալել՝ 61 Louis Vuitton պայուսակներ գողանալու կասկածանքով
Կիպրոսի հարավարևմտյան Պաֆոս քաղաքի միջազգային օդանավակայանում երեք ռուսների են ձերբակալել, ովքեր փորձել են Մոսկվա թռչող ինքնաթիռ բարձրացնել Louis Vuitton-ի տասնյակ պայուսակներ, հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տվյալներով` անձնագրային ստուգման ժամանակ ոստիկանության մոտ կասկածանք է առաջացել ուղևորների լարվածության և մեծ քանակությամբ իրեր տեղափոխելու պատճառով: Ստուգման ժամանակ մաքսայինները 61 կանացի պայուսակ են հայտնաբերել:
Միջադեպից ժամեր առաջ Նիկոսիա քաղաքի կենտրոնում կոտրել էին ֆրանսիական հայտնի նորաձևության տան խանութը, և ոստիկանությունը, անմիջապես կապելով այդ երկու միջադեպերն իրար, ձերբակալել է 3 ռուսներին:
Շաբաթ երեկոյան նրան տեղափոխել են Նիկոսիա, որտեղ դատարանը նրանց 8 օրով ձերբակալելու հրաման է արձակել:










