Բրիտանիայում ընկերությունների տնօրենների շրջանում կանանց թիվն աճել է մինչև 19 տոկոս

08:25 • 07.10.13

Կանանց թիվը, ովքեր գլխավորում են FTSE-ի ցանկում (Բրիտանական ֆոնդային բորսայի առաջատար ինդեքս) ընդգրկված ընկերությունները, աճել է մինչև 19 տոկոս, մինչդեռ երկու տարի առաջ նրանց թիվն ընդամենը 12,5 տոկոս էր, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:

 

Մեծ Բրիտանիայի բիզնեսի, նորարարությունների և մասնագիտական կրթության հարցերով նախարար Վինս Քեյբլի կարծիքով՝ դա շատ դրական փոփոխություն է: Նա նաև վստահություն է հայտնել, որ մինչև 2015 թվականը FTSE-ի կին տնօրենների թիվը կհասնի մինչև 25 տոկոս:

 

«Կանանց նշանակումը ղեկավար պաշտոններին ինքնանպատակ չէ: Խոսքն ամենատաղանդավորների մասին է, ովքեր կարող են կառավարման փորձ ստանալ ոչ միայն իրենց համար, այլև ընկերության և ամբողջ երկրի»,- ասել է Քեյբլը:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ գործադիր տնօրենների գրեթե մեկ քառորդը կանայք են՝ համեմատած 2011 թվականի 15 տոկոս ցուցանիշի հետ:

 

Չնայած ընդհանուր թվի աճին՝ միայն երեք կին կառավարիչներ կան FTSE 100-ի ընկերություններում՝ Անջելա Արենդսը՝ Burberry-ում, Էլիսոն Կուպերը՝ Imperial Tobacco-ում, Քերոլին Մաքքոլը՝ EasyJet-ում: