Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի

08:17 • 07.10.13

Եգիպտոսում կիրակի օրը վերսկսված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, հայտնում է Reuters-ը: Զոհեր կան ինչպես իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների, այնպես էլ հակառակորդների ճամբարներում:

 

Միայն Կահիրեում 40 մարդ է զոհվել:


Եգիպտոսի տարբեր քաղաքներում արձանագրված նույն բախումների հետևանքով տուժել է մոտ 240 մարդ: Ոստիկանությունը հայտնում է անկարգությունների պատճառով 423 ձերբակալվածների մասին:

 

«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը սատարում է Մուհամեդ Մուրսիին, իր կողմնակիցներին կոչ է արել երեքշաբթի օրը նորանոր ակցիաներ կազմակերպել: Ավելի վաղ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունը հանդես էր եկել «Մուսուլման եղբայրներին» ուղղված նախազգուշացումով: