Չինաստանում մոլեգնում է «Ֆիթոու» թայֆունը (տեսանյութ)
Այս տարվա ընթացքում 23-րդ թայֆունը առաջին հարվածն է հասցրել Չինաստանի հարավարևելյան նահանգներին: «Ֆիթոու» թայֆունը նշվել է վտանգի «կարմիր» աստիճանով: Այժմ տեղի է ունենում զանգվածային տարհանում, հայտնում է Russia Today-ը:
Ջրապատնեշները ի զորու չեն դիմակայելու 5 մետրանոց ալիքներին, մինչդեռ օդերևութաբանները առաջիկայում կանխատեսում են 10 մետրի հասնող ալիքներ: ԶԼՄ-ների փոխանցմամբ` տարերային աղետի վտանգի պատճառով Չինաստանի իշխանությունները 417 հազար մարդ են տարհանել:










