Հնդկաստանում 2 օրվա ընթացքում կայծակի հարվածներից 32 մարդ է զոհվել

19:55 • 07.10.13

Հնդկաստանի արևելքում հոկտեմբերի 5-6-ը ընկած հատվածում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որը այս տեղեկությունները ստացել է իշխանություններից:


Բիհար նահանգում կայծակի հարվածների արդյունքում 24 մարդ է զոհվել: Եվս 8-ը սպանվել են հարևան Ջարկհանդ նահանգում: Զոհվածների թվում կան 9 երեխաներ: Նրանցից ոմանք սպանվել են կայծակից, երբ նրանք խաղում էին փողոցում, հաղորդում է The Economic Times-ը:


Վերջին մի քանի օրերի ընթացքում Հնդկաստանի արևելքում նկատվում են հորդառատ անձրևներ, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: