Ինդոնեզիայի նախագահը երգել է Պուտինի ծննդյան առթիվ
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան առթիվ՝ նրա համար երգ երգելով, գրում է ria.ru-ն:
Երբ արդեն 61-ամյա Պուտինը մտել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստի սրահ, նրան դիմավորել է Ինդոնեզիայի նախագահը՝ կիթառով: Պուտինի ծննդյան առթիվ նա երգել է Happy Birthday to You երգը: Հանդիպման մյուս մասնակիցները միացել են և սկսել երգել:
Պուտինը, ում համար Ինդոնեզիայի նախագահի անակնկալն անսպասելի է եղել, ներկաների խոսքերով՝ մի քանի րոպե շփոթված է մնացել:










