Ներդրողներին գրավում է սոցցանցերում ստարտափների ակտիվությունը. The Wall Street Journal
Ավելի շատ ներդրողներ են սկսում սոցցանցերում հետևել ընկերության ակտիվությանը, մինչ տվյալ ստարտափում (օպերացիոն գործունեության կարճ պատմությամբ ընկերություն) ներդրումներ կատարելու որոշում կայացնելը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Վերլուծաբանները հաշվի են առնում Twitter-ում տվյալ ընկերության հետևողների թվի աճն ու սոցցանցերում ընկերության հիշատակումների մասին դինամիկան:
Ներդրողների խոսքերով, եթե ընկերությունն ակտիվ դիրք ունի սոցիալական մեդիայում, դա նշանակում է, որ «բրենդը յուրահատուկ և գրավիչ բնույթ ունի», ինչը կարող է հետաքրքրել սպառողին: Դա կարող է շրջադարձային պահ դառնալ որոշում կայացնելու համար, գրում է թերթը:










