Քերին կոչ է արել Իրանին միջուկային խնդրի առնչությամբ նոր առաջարկներով հանդես գալ
ԱՄՆ իշխանություններն Իրանին կոչ են անում միջուկային հարցի առնչությամբ հանդես գալ նոր առաջարկներով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Իրանը պետք է աշխարհին ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանական կողմը չեղյալ է համարել «վեցյակի» առաջարկն իր միջուկային ծրագրի շուրջ: Իրանի ներքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի կարծիքով՝ անհրաժեշտ է նորից «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նոր առաջարկով»:










