Լավրով. Դամասկոսն անթերի համագործակցում է ՄԱԿ-ի փորձագետների հետ

10:22 • 07.10.13

ՄԱԿ-ի փորձագետների հետ Դամասկոսի համագործակցությունը Սիրիայի քիմիական զինաթափման հարցով դեռ բողոքներ չի առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո, գրում է Взгляд-ը:

 

«Դամասկոսն անթերի համագործակցում է միջազգային փորձագետների հետ, և հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Լավրովը:

 

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են սիրիական հարցի կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով հրավիրել Ժնևում նոյեմբերի կեսին:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սիրիացիները կիրակի օրը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ ոչնչացրել են իրենց քիմիական զինանոցի մի մասը: