Լեհ գաղթականների թիվը շարունակում է աճել և գերազանցել է 2.1 միլիոնը

17:19 • 07.10.13

Լեհաստանից արտագաղթածների թիվը 2012թ. կազմել է 2.13 մլն՝ 2011-ի համեմատ ավելանալով 70 հազարով, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Rzeczpospolita թերթը։

 

38 մլն բնակչությամբ Լեհաստանից արտագաղթն աճում է 3-րդ տարին անընդմեջ՝ չնայած Արևմտյան Եվրոպայի տնտեսական աճի դանդաղեցմանը։ Տագնապ է առաջացնում այն հանգամանքը, որ առավել ակտիվորեն հեռանում են երիտասարդ լեհերը։

 

Պարբերականի տվյալներով՝ 1.4 մլն-ը մինչև 39 տարեկան անձինք են։ Նրանց թվում մեծ խումբ են կազմում 25-34 տարեկանները (726 հազ.)։ Նրանց ընդհանուր թիվը Լեհաստանում 6.85 մլն է։ Այդպիսով՝ երկիրը լքել է այդ տարիքային խմբի յուրաքանչյուր 10-րդ լեհը։