Գարիկ Մարտիրոսյանն ու Սուսաննա Չախոյանը ներառվել են Ուկրաինայի ամենաաստղային շոուի ժյուրիի կազմում

09:54 • 07.10.13

«Ուկրաինա» հեռուստաալիքով մեկնարկել է տարվա ամենաաստղային շոուն՝ «Ինչպես 2 կաթիլ», որը, ըստ կանխատեսումների, դառնալու է գերճանաչված նախագիծ։

 

Ինչպես հայտնում է analitikaua.net կայքը, ժյուրիի կազմում ներառված է միանգամից 2 հայ՝ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար Սուսաննա Չախոյանը։ Բացի մեր հայրենակիցներից ժյուրիի կազմում են նաև Գարիկ Մարտիրոսյանի ուկրաինացի գործընկեր, Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Մոլոչնին ու դերասանուհի Լյուդմիլա Արտեմևան։ 

 

Երեք ամսվա ընթացքում ուղիղ եթերում նախագծի 10 մասնակիցները կմարմնավորեն համաշխարհային մեծության 140 աստղի։ Բացի արտաքին տեսքից, մասնակիցները պետք է նաև կարողանան կրկնօրինակել նրանց շարժուձևն ու ձայնը։