Մեքսիկայում Monster Truck-ի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 8 մարդ է զոհվել (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել Մեքսիկայում ավտոշոուի ժամանակ Monster Truck-ը, դուրս գալով վերահսկողությունից, մխրճվել է հանդիսատեսների ամբոխի մեջ: Այս պատահարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 79-ը` վնասվածքներ ստացել, գրում է Business Insider-ը` AP-ին հղումով:
Հանդիսատեսի կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարի վարորդը` Ֆրանցիսկո Վելասկեսը, անցնում մի քանի մեքենաների վրայով, ապա հավանաբար կորցնելով վերահսկողությունը հարվածում հավաքվածներին:
Հաղորդվում է, որ վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 12-ը գտնվում են ինտենսիվ խնամքի ներքո:










