Օլիմպիական կրակը մի քանի վայրկյանով մարել է Շավարշ Կարապետյանի ձեռքում (տեսանյութ)

10:10 • 07.10.13

Մոսկվայում՝ Կրեմլի տարածքում, վազքի ընթացքում մարել է Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը, գրում է РИА Новости-ն։

 

Զվարճալի դեպքը տեղի է ունեցել, երբ օլիմպիական կրակը տարել է աշխարհի բազմակի չեմպիոն, լողորդ Շավարշ Կարապետյանը։ Կրակը հանկարծակի մարել է, և հայ մարզիկը մի որոշ ժամանակ վազել է մարած ջահով։ Սակայն անվտանգության աշխատակիցն արագ վառել է այն կրակայրիչով։

 

«Նման բաներ պատահում են»,- մեկնաբանել է կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն։

 

Շավարշ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդար խաղ» մրցանակով։

 

1976 թ. սեպտեմբերին Կարապետյանը փրկել էր Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի տասնյակ ուղևորների։