Մերձմոսկովյան շրջանում աղբարկղի մեջ 5 նորածնի դի է հայտնաբերվել
Մերձմոսկովյան Սալտիկովկա շրջանի փողոցային աղբարկղերից մեկում իրավապահները 5 նորածնի դի են հայտնաբերել, տեղեկացնում է РИА-Новости-ն։
ՌԴ ներքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը հաստատել է, սակայն հրաժարվել է որևէ մանրամասն հրապարակել։
Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել երեխաների մահվան հանգամանքները։
Մոսկվայի մարզում Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Վալերյա Անդրեևան հայտնել է, որ անձամբ է վերահսկելու դեպքի վերաբերյալ ընթացող հետաքննությունը։
17.44 Հաղորդվում է, որ դիերն իրականում հղիության 6-7-րդ ամսում արհեստականորեն ընդհատված պտուղներ են։










