Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին

16:06 • 07.10.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել են ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացմանն առնչվող հարցեր: