Մեծ Բրիտանիան այսօրվանից նոր հետախուզական ծառայություն ունի

09:10 • 07.10.13

Երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայում իր աշխատանքը կսկսի նոր հետախուզական ծառայությունը` Ազգային հակաքրեական գործակալությունը (National Crime Agency, NCA), որը չորս հազարից ավելի աշխատակից և իր ներկայացուցչությունները կունենա 40 երկրներում, հայտնում է Взгляд-ը: Արտասահմանում կառույցը կունենա 120 աշխատակից:

 

Նախատեսվում է, որ նոր կառույցը կգլխավորի կազմակերպված հանցավորության և առավել վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը: Հայտնի է, որ այն ավելի շատ լիազորություններ կունենա, քան իր նախորդները: Նրա իրավասության տակ կլինեն նաև կիբեռհանցագործությունները, խոշոր խարդախությունները, տնտեսական հանցագործությունները, թմրավաճառությունը, սեռական շահագործումը, ապօրինի ներգաղթը և այլն:

 

Նոր գործակալությունը կհամագործակցի նաև 150 երկրների պետական մարմինների հետ` պարզելու համար հանցավոր խմբավորումների կապերը: