Բրիտանացի դատավորները դեմ են Աստվածաշնչի վրա երդում տալուն

11:13 • 07.10.13

Մեծ Բրիտանիայի դատավորներն առաջարկել են չեղյալ համարել դատարանում Աստվածաշնչի վրա երդում տալու ավանդույթը, քանի որ, ըստ նրանց, վկաներն ու մեղադրյալներն այդ երդմանը լուրջ չեն վերաբերվում։ 

 

Ինչպես նշում է Euromag-ը, Աստվածաշնչի վրա երդվելու փոխարեն վկաները պարզապես կարող են խոստանալ միայն ճշմարտությունն ասել՝ առանց Աստծո անունը տալու։


«Ես առաջարկում եմ վերացնել Աստվածաշնչի վրա երդում տալը։ Դրա փոխարեն մարդիկ պետք է ցույց տան, որ գիտակցում են, որ սուտ ասելու դեպքում իրենք կարող են բանտում հայտնվել»,-նշել է դատավոր Իեն Աբրահամսը։
 

Դատավորների ասոցիացիայի անդամները վերջնական որոշում կկայացնեն հոկտեմբերի 19-ին։