Փարիզում թալանել են Vacheron Constantin բրենդի խանութը
Փարիզի Ռյու դե լա Պե փողոցում գտնվող Vacheron Constantin բուտիկ են ներխուժել ավելի քան 10 զինված հանցագործներ։ Նրանց հաջողվել է խանութից դուրս բերել ավելի քան 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 20 ժամացույց, գրում է buro247.ru-ն։
Քաղաքի ոստիկանությանը հաջողվել է պարզել գողության մանրամասները և նույնիսկ երկու հանցագործի ձերբակալել, սակայն միջադեպի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են պահվում։
Մինչ հետաքննությունը շարունակվում է, շվեյցարական բրենդի մամուլի խոսնակը նշել է, որ «ընկերության նպատակն այս պահին թիմի մասին հոգ տանելն է»։










