Իսպանիայում տղամարդը մահացել է խաղողի տակ մնալու հետևանքով

20:11 • 07.10.13

Իսպանիայում տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա 5 տոննա խաղող է թափվել: Միջադեպը տեղի է ունեցել Կաստիլիա-Լա-Մանչա շրջանում՝ բերքահավաքի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:

 

Ըստ առկա տեղեկությունների, բերքը լցվել է իսպանացու վրա բեռնատարից: Այդ ժամանակ տղամարդը գտնվում էր խաղողի համար նախատեսված հատուկ ավազանում: Դեպքի վայր են ժամանել բժիշկները և փրկարարները, սակայն չեն կարողացել օգնել տղամարդուն:


Վերջերս Շվեդիայում տեղի բնակիչը մնացել էր 600 կգ բեկոնի տակ: Նա ողջ էր մնացել, սակայն ստացած վերքերի պատճառով հոսպիտալացվել էր: