Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում

16:40 • 07.10.13

Թուրքիան սկսել է 2-մետրանոց պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Газета-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Թուրքական իշխանությունները կարծում են, որ 10 կմ երկարությամբ պատը կօգնի լուծել հարևան երկրից փախստականների խնդիրը։


Սահմանին պատ կառուցելու որոշումը կայացվել է մայիսին, սակայն այն ժամանակ այն պետք է ավելի կարճ լիներ։

 

Պատը սկսել են կառուցել Նուսայբին քաղաքի շրջանում, որտեղ, տեղի իշխանությունների կարծիքով, սիրիացիներին շատ հեշտ է աննկատ հատել սահմանը։