Լիտվան դադարեցրել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը

10:59 • 08.10.13

լուսանկարում` Վիլնյուսը 1991-ի հունվարին

 

Լիտվան դադարեցրել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:


Դադարեցման հիմք է ծառայել «Մարդը և օրենքը» ծրագրի հոկտեմբերի 5-ի թողարկումը, որի առիթով բողոքել էին հեռուստադիտողները: Ըստ նրանց` հաղորդման մեջ դիտավորյալ աղավաղված ձևով են նեկայացվել 1991-ի հունվարի դեպքերը Վիլնյուսում:

 

Լիտվայի հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել այդ հաղորդման առնչությամբ:

 

ԽՍՀՄ-ը չէր ընդունել 1990-ի մարտին հռչակված Լիտվայի անկախությունը: 1991-ի հունվարին Լիտվայում բողոքի ակցիաներ էին սկսվել մթերքի գների բարձրացման դեմ: Խորհրդային զորքերի միջամտության ժամանակ 14 մարդ էր զոհվել, 600-ը վիրավորվել էր: ԽՍՀՄ-ի ղեկավարությունից ոչ ոք չէր ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 

Օրերս Ռուսաստանն արգելել է լիտվական կաթի ներմուծումն իր տարածք: