Արգենտինայի նախագահը գլխի վիրահատության կենթարկվի
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին ներգանգային հեմատոմայի հեռացման վիրահատություն կենթարկվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բժիշկները ավելի վաղ հայտարարել էին, որ նախագահը օգոստոսին գլխի վնասվածք էր ստացել, ինչի համար նրան խորհուրդ էին տվել 1 ամսով թողնել ծառայողական պարտականությունները:
Հեմատոման հայտնաբերվել էր բուժզննության ժամանակ:










