Բրազիլացի ուսուցիչները սկսել են բանկեր թալանել

11:06 • 08.10.13

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլո քաղաքներում ուսուցիչների բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, ինչպես նաև բանկերի կողոպուտներով։ Ավելի քան 10.000 դժգոհ ուսուցիչների ոստիկանությունը ցրել է արցունքաբեր գազով, հայտնում է ДНИ.ru-ն։

 

Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում երթի է դուրս եկել ավելի քան 10.000 մարդ։ Բողոքի ակցիան Սան Պաուլոյում նույնպես ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։ Շատ բանկեր, որոնք մոտ 2 շաբաթ չեն աշխատում գործադուլների պատճառով, հարձակման են ենթարկվել։

 

Մութն ընկնելուն պես որոշ ցուցարարներ սկսել են իրենց ագրեսիվ պահել և դյուրավառ հեղուկով շշեր նետել հասարակական շենքերի վրա։ Ի պատասխան դրա ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

 

Բողոքի ակցիաների պատճառը հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու որոշումն է։