Սպիտակ տունը թույլ է տվել պետական պարտքի վերին շեմի կարճաժամկետ բարձրացում
ԱՄՆ նախագահի գրասենյակը թույլ է տալիս պետական պարտքի առաստաղի կարճաժամկետ բարձրացման մասին օրենքի նախագծի ընդունում, ընդ որում՝ առաջնահերթ տարբերակը մնում է պարտք վերցնելու սահմանի երկարաժամկետ բարձրացումը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Politico-ին:
Բարաք Օբամայի տնտեսական խորհրդականն ընդգծել է, որ Կոնգրեսը պետք է որոշի, թե ինչ ժամկետով և ինչ հաճախականությամբ բարձրացնել պարտքի սահմանը:
Politico-ն նշում է, որ նախագահի գրասենյակի դիրքորոշումը պետական պարտքի առաստաղի բարձրացման առնչությամբ կօգնի ժամանակ շահել, եթե Սպիտակ տունը և ընդդիմությունը չկարողանան համաձայնության գալ երկարաժամկետ բարձրացման մասին օրենքի նախագծի ընդունման հարցում:










