Ասադն ահաբեկիչ է, ոչ թե քաղաքական գործիչ. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Hurriyet թերթի հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «ահաբեկիչ» է անվանել, «ով 110 հազար հայրենակցի է սպանել», տեղեկացնում է Al Arabiya-ն։
«Ասադն ահաբեկիչ է, ով հանցանքներ է գործում պետական մակարդակով։ Ես այլևս նրան որպես քաղաքական գործիչ չեմ ընկալում։ Մի մարդ, ով սպանում է սեփական ժողովրդին, ահաբեկիչ է»,-ասել է հարևան պետության վարչապետը։
Al Arabiya-ն ենթադրում է, որ Էրդողանի մեղադրանքները հնչեցվել են ի պատասխան օրեր առաջ Ասադի՝ թուրքական կողմին ուղղված նախազգուշացմանը։
Գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում Ասադը նախ Էրդողանին «ստախոս» էր անվանել, ապա նախազգուշացրել Թուրքիային, որ այն շատ բարձր գին կվճարի իր ռեժիմի տապալմանը ձգտող ընդդիմադիր վարձկաններին աջակցելու համար։










