Ճապոնիայի հարավում «Դանաս» թայֆունի հետևանքով ավելի քան 100 ավիաչվերթ է հետաձգվել
Ճապոնիայի հարավում «Դանաս» թայֆունի հետևանքով 115 ավիաչվերթ չեղյալ է համարվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Japan Air Commuter ավիաընկերությանը, որը ներքին չվերթներ է իրականացնում կենտրոնական Ճապոնիայի և Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև։
Կյուսյու կղզու հյուսիս-արևմուտքում հայտարարվել է փոթորկային նախազգուշացում։ Վերջին տվյալների համաձայն՝ սպասվում է, որ թայֆունը կղզու այդ հատվածին կհասնի այսօր երեկոյան։
«Դանաս» թայֆունն արդեն 24-րդ արևադարձային փոթորիկն է, որն առաջացել է Խաղաղ օվկիանոսում այս սեզոն։ Ցիկլոնի անվանումը ֆիլիպինցի աբորիգենների լեզվով նշանակում է «զգալ»։










