Հս. Կորեան զորքերը մարտական պատրաստվածության է բերել

10:43 • 08.10.13

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը զորքերը մարտական պատրաստվածության է բերել՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին ցանկացած պահի պատասխան տալու համար, գրում է ria.ru-ն:

 

Հյուսիսային Կորեայի բոլոր ռազմական ստորաբաժանումները հրաման են ստացել «պատրաստ լինել ցանկացած պահի հարվածել՝ հետևելով ամերիկյան և ճապոնական ագրեսորների և նրանց խամաճիկների տեղաշարժերին»:

 

Հյուսիսկորեական իշխանությունների համաձայն՝ «ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, թե Վաշինգտոնը երբեք թշնամական քաղաքականություն չի վարել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նկատմամբ և մտադիր չէ հարձակվել, բացարձակ սուտ են: