Իտալիայի ափերի մոտ 350 սիրիացի փախստականների են փրկել
Իտալական առափնյա անվտանգությունը ծովում՝ Սիցիլիայից հարավ-արևելք, սիրիացի փախստականների խումբ է հայտնաբերել, հայտնում է ВВС-ն:
Խոսքը 350 մարդու մասին է, որոնք գտնվել են ոչ մեծ նավակներում: Այդ տեղանքով անցնող հոլանդական բեռնանավը փրկել է սիրիացիներին և հասցրել սիցիլիական Պոցալո նավահանգիստ:
Չորս օր առաջ Լամպեդուզա կղզու մոտ ողբերգություն էր տեղի ունեցել. խորտակվել էր աֆրիկացի ներգաղթյալներով նավը, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ էին զոհվել, տարբեր գնահատականներով` 130-300:










