Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավը մեկնել է Սիրիա՝ ԱՊՀ քաղաքացիների ետևից
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ է ուղարկել Սիրիա՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքացիների ետևից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ԻԼ-62 օդանավով Սիրիայի Լաթաքիա քաղաք են մեկնել օպերատիվ խումբ և հոգեբաններ:
Նախատեսվում է այդ հատուկ չվերթով Սիրիայից դուրս բերել մոտ 100 մարդու:










