Նիցցայում պատարագ է մատուցվում ընտանի կենդանիների համար (լուսանկարներ)
Արտասովոր եկեղեցական արարողակարգը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Նիցցայի կաթոլիկ վանքերից մեկում: Պատարագին մասնակցելու համար ողջ շրջանից ժամանում են բազմաթիվ քաղաքացիներ իրենց ընտանի կենդանիների հետ: Արտասովոր պատարագի ժամանակ հիմնականում կարելի է տեսնել շների, սակայն երբեմն մարդիկ բերում են նաև ձիերին և ավանակներին, գրում է Metro News-ը:
Կենդանիների սիրահարների համար այս տոնը կազմակերպում է Ժիլ Ֆլորինի անունով քահանան, ով սիրում է ճամփորդել, երգել և չի մերժում մարդկանց, ովքեր օրհնություն են խնդրում ոչ միայն իրենց, այլև կենդանիների, մեքենայի, հեռախոսի կամ նոութբուքի համար:


















