Աբովյանում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

10:16 • 08.10.13

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի։

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: