Երևան-Իջևան ճանապարհին վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ

10:19 • 08.10.13

«Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ։

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: