2014 թ. ավելի քան 4 մլն մարդ ստիպված կլինի լքել Սիրիան կամ կտեղահանվի. ՄԱԿ

16:10 • 08.10.13

2014 թվականին ավելի քան 4 մլն մարդ ստիպված կլինի լքել Սիրիան կամ կտեղահանվի՝ երկրում վատացող իրավիճակի պատճառով, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

 

Համաձայն ՄԱԿ-ի Մարդասիրական գործողությունների համակարգման վարչության տվյալների՝ 2014թ. Սիրիայում տեղահանված անձանց թիվը կհասնի 6.5 մլն-ի (այժմ նրանց թիվը 4.25 մլն է), հայտնում է РИА Новости-ն։

 

Սիրիացիների թիվը, որոնք հաջորդ տարի կլքեն երկիրը, գնահատվում է 2 մլն։

 

Սիրիայի տարածքում մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը կհասնի 8.3 մլն-ի։