Ամերիկացուն ազատազրկել են 14 տարով՝ «Ալ-Կաիդային» ֆինանսավորելու համար
Ամերիկյան Միսուրի նահանգի դատարանը հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի քաղաքացի Խալիդ Ուազանիին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Հաղորդվում է, որ Ուազանին «Ալ-Կաիդայի» հաշվին է փոխանցել ավելի քան 23.000 դոլար և մտադրված է եղել շարունակել փոխանցումները նաև ապագայում, ինչպես նաև այցելություններ է պլանավորել Մերձավոր Արևելք՝ գրոհայինների շարքերում ընդգրկվելու նպատակով:
Դեռ 2010 թվականին Ուազանին գործարքի է գնացել դատավարության հետ՝ իր մեղքն ընդունելով ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ: Նրան սպառնում էր առավելագույն ժամկետը՝ 65 տարի, սակայն հաշվի առնելով նրա համագործակցությունը՝ դատարանն Ուազանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման:










