Ռուսաստանի փոխվարչապետի եղբորը ձերբակալել են Պուտինին շնորհավորելու համար
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եղբայրը` գործարար Միխայիլ Դվորկովիչը, երեկ ձերբակալվել է նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առիթով նրան օրիգինալ ձևով շնորհավորելու փորձի համար, հայտնում է «Վեդոմոստի»-ն:
Փոխվարչապետի եղբայրն ու մի քանի մարդ փորձել են օդապարիկ բաց թողնել Պուտինի ծննդյան օրվա առիթով, որի վրա գրված է եղել. «Ծնունդդ շնորհավոր, Ուլտրալորդ»:
Իրավապահներն ասել են, որ նրանց ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար, և նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ձերբակալվածները պնդել են, որ ընդամենը ցանկանում էին Պուտինին շնորհավորել:










