ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Սիրիայից
ԱՄՆ պետքարտուղարությունը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում խնդրում է իր քաղաքացիներին ոչ մի դեպքում չմեկնել Սիրիա, հայտնում է РИА Новости-ն:
«Պետդեպարտամենտը նախազգուշացնում է ԱՄՆ-ի քաղաքացիներին չմեկնել Սիրիա և խորհուրդ է տալիս Սիրիայում մնացած քաղաքացիներին անհապաղ հեռանալ այնտեղից», - ասվում է ամերիկյան արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի քաղաքացիներին սպառնում է առևանգում, սպանություն, պայթյուններ, և երկրի ոչ մի հատվածում նրանք պաշտպանված չեն ահաբեկչությունից, կարծում են ԱՄՆ պետդեպում:
Պետդեպի հայտարարության մեջ հատկապես ընդգծված է այնպիսի ահաբեկչական խմբերի գործունեությունը Սիրիայում, ինչպիսիք են «Ալ-Կաիդան» և «Ալ-Նուրսա Ճակատը»:










