ԱՄՆ-ում դադարեցվել են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարումները

10:28 • 08.10.13

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է ծառայության ժամանակ մահացած զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնության տրամադրումը, գրում է Взгляд-ը:

 

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաստատել է, որ գերատեսչության քաղծառայողներն այս շաբաթ կկարողանան վերադառնալ աշխատանքի: Նա նշել է, որ չնայած դրան, նախարարությունում շատ աշխատանքներ դեռ չեն վերսկսվի, և մի շարք կարևոր ծրագրեր դեռ չեն իրականացվի, ինչպես, օրինակ, ծառայության ժամանակ մահացածների ընտանիքներին օգնությունը:

 

Բացի այդ, Հեյգելը նշել է, որ հնարավորություն չկա ռազմի դաշտում ղեկավարությանը և հետախուզական գործունեությանը միջոցներ տրամադրելու համար: