Պերույում ավտովթարի արդյունքում առնվազն 49 մարդ է զոհվել

21:45 • 12.10.13

Պերուի հարավարևելյան Լա-Կոնվենսոն նահանգում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է առնվազն 49 մարդ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով РИА «Новости»-ին:


Ըստ գործակալության տվյալների, վթարը տեղի է ունեցել Սանտա Տերեսա բնակավայրի լեռնային ճանապարհին: Բեռնատարը, որի թափքում գտնվում էր մի քանի տասնյակ մարդ, դուրս է եկել ճանապարհից և ընկել է 200 մետր խորությամբ կիրճը:


ՃՏՊ-ի արդյունքում բեռնատարի բոլոր ուղևորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: