Աշտարակ–Երևան ճանապարհին խոշոր վթարը մեծ խցանում է առաջացրել
Աշտարակ–Երևան ավտոճանապարհին այսօր ժամը 17-ի սահմաններում երեք ավտոմեքենա են իրար բախվել, որի հետևանքով ճանապարհին երկար խցանում է գոյացել։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Tert.am–ի թղթակիցը, զոհեր և վիրավորներ չկան։ Մեքենաներից մեկը «Գազել» մակնիշի է, որի թափքին հարվածած «Վոլկսվագենը» վրացական համարանիշներով է։
Այս պահին տեղում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։










