Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ներքին Կարմիր աղբյուրի վրա. կա մեկ վիրավոր

11:13 • 13.10.13

Երեկ կեսօրին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառմամբ:


Մեքենայի ուղղությամբ կրակի հետևանքով կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:


Տուժածն այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է: