Ավտովթար Լոռու մարզում. զոհվել է 1, ծանր վնասվածքներ են ստացել 3 անձինք

23:51 • 13.10.13

shamshyan.com կայքի հաղորդմամբ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Ալեքսանդր Սակուլյանը, վարելով Suzuki մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Էդվարդ Հարությունովը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ մարմնական վնասվածքներ ստացած Կարեն Մինասյանն ու Մարինա Իշխանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:

 

Կայքի տեղեկություններով՝ զոհված Է. Հարությունովը, վարորդ Ա. Սակուլյանը և վիրավոր Կ. Մինասյանը Վրաստանի Հանրապետության, իսկ վիրավոր Մ. Իշխանյանը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: 

 

Մանրամասները shamshyan.com կայքում: