ԵՄ-ում 880 հազար մարդ ստրուկի կարգավիճակում է. զեկույց

15:35 • 13.10.13

Եվրոպական Միության պետություններում գործում են մոտ 3600 միջազգային հանցավոր խմբավորումներ, և մոտ 900 հազար մարդ փաստացի ստրկության մեջ է. գրում է Взгляд-ը՝ գերմանական Spiegel-ի հղումով։


Զեկույցը պատրաստել է Եվրոպայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը։ Փորձագետների գնահատականներով՝ շուրջ 880 հազար մարդ ապրում և աշխատում է Եվրոպայում ստրուկի կարգավիճակով, իսկ նրանցից 270 հազարը փաստացի սեքսուալ ստրկության մեջ է։


Մարդկանց առևտուրը հանցավոր խմբավորումներին տարեկան 25 մլրդ եվրոյի եկամուտ է բերում։ Եվս 18-26 մլրդ եկամուտ նրանք ստանում են մարդկային օրգանների և էկզոտիկ կենդանիների անօրինական վաճառքից։