Հնդկաստանում հրմշտոցի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ
Հնդկաստանում Ռատանգարհ վանքի մոտակայքում անցկացվող Դուրգա-պուջա հոգևոր տոնի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 89 ուխտավոր, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Մեծ մասը մահացել է հրմշտոցի արդյունքում, իսկ մի մասը խեղդվել է, երբ ստիպված է եղել կամուրջից նետվել Ինդ գետը:
Ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Դուրգա-պուջայի տոնախմբությունը տևում է 4 օր:










